Դդումից պատրաստվող օգտակար և համեղ ցուկատներ․․․ մատչելի, օրիգինալ և ախորժելի

Ցուկատները նման են մինի-կոնֆետների։ Դժվար թե մեկը գուշակի, որ դրանք դդումից են պատրաստված։ Սակայն հավատացած եղեք, որ ցուկատներն իրոք շատ համեղ են։

Цукаты из тыквы в домашних условиях рецепты тыквенных сладостей в сушилке, мультиварке, духовке, дегидраторе

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1200գ դդում
  • 600գ շաքարավազ
  • 1 նարինջ
  • 1 կիտրոն
  • 150մլ ջուր
  • 6 հատիկ մեխակ
  • 1թ․գ․ շաքարի փոշի
  • 1թ․գ․ կրախմալ

Պատրաստման եղանակ․

Մաքրել դդումի կեղևը և խորանարդաձև կտրատել։

Դնել խորը կաթսայի մեջ։

Նարինջը կտրատել և ավելացնել դդումին։ Ճզմել 1 կիտրոնի հյութը, ավելացնել բաղադրիչներին՝ շաքարավազի հետ միասին։ Ջուր լցնել և խառնել։ Թողնել առնվազն 3 ժամ։

Կաթսան դնել կրակին, ավելացնել դարչին, մեխակ և հասցնել եռման աստիճանի։ Հանել կրակից և ծածկել կափարիչով։ Թողնել՝ մինչ լիարժեք սառելը։

Սառած դդումը նորից դնել կրակին, հասցնել եռման աստիճանի և եփել 5 րոպե։ Կրկնել պորցեդուրան 3-5 անգամ։ Պատրաստի դդումը լցնել քամիչի մեջ։

Цукаты из тыквы в домашних условиях рецепты тыквенных сладостей в сушилке, мультиварке, духовке, дегидраторе

Տեղափոխել տապակի մեջ՝ այն նախապես յուղաթղթողվ ծածկելով։ Ուղարկել մինչ 50 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը, թողնել 3-4 ժամ։

Պատրաստի ցուկատները թաթախել շաքարի փոշու և կրախմալի խառնուրդի մեջ։

Իսկ օշարակը կարող եք լցնել փակվող բանկայի մեջ և հետագայում օգտագործել տորթերի կորժերը թրջելու համար։

Аппетитные цукаты из тыквы

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: