Դդումից մուրաբա… ձմռանը համն ուրախացնում է ու ջերմացնում… օգտակար ու վառ…

Աշնան խորհրդանիշներից մեկն է դդումը: Դրա օգտակարության մասին բոլորին է հայտնի, դդումը պարունակում է մի շարք վիտամիններ, բացի այդ, դրանից կարելի է պատրաստել զանազան ուտեստներ ու քաղցրավենիքներ:

Այսօր ներկայացնում ենք դդումի մուրաբայի բաղադրատոմս, որի բույրն ու տեսքը գերում է բոլորին:

Варенье из тыквы холодного приготовления | Тыква, Пюре из тыквы, Тыквы

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդում՝ 2կգ
  • կիտրոն՝ 2հատ
  • շաքարավազ՝ 1.5կգ
  • նարինջ՝ 2հատ
  • կոճապղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Ամբողջ մթերքը լվանալ ու մաքրել: Հեռացնել դդումի կեղևը, կորիզները: Մեծ ուշադրություն դարձնել ցիտրուսայիններին. անգամ մի քիչ կեղևը մուրաբան դառը կդարձնի:

Աղալ կիտրոնը, դդումը, նարինջը, կոճապղպեղը: Ստացված շիլային ավելացնել շաքարավազը ու լավ խառնել:

Ցանկալի է պատրաստել սա էմալապատ տարայի մեջ: Ծածկել կափարիչով ու թողնել, որ  2-3 ժամ թրմվի:

Ստերիլիզացնել բանկաներն ու կափարիչները:

Երբ շաքարավազը հալվի, լցնել մուրաբան բանկաների մեջ ու հերմետիկ փակել:

Варенье из тыквы

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: