Խորտիկը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 15 րոպե։ Այն ստացվում է սուպեր-համեղ և շատ գեղեցիկ տեսք ունի։
Պատրաստեք ձեր ընտանիքի համար, նրանց միանշանակ դուր կգա։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 200գ ծովախեցգետնի ձողիկներ
- 100գ պինդ պանիր
- 2 ձու
- 1 պճեղ սխտոր
- մի քանի գդալ մայոնեզ
- սամիթի կամ մաղադանոսի փոքր կապ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ․
Առաջին հերթին եփել ձուն։ Եփել 7-10 րոպե՝ եռալու պահից սկսած։ Երբ եփվի, դատարկել եռման ջուրը և սառը ջուր լցնել, որ ավելի արագ սառեն և հեշտ մաքրվեն։
Մանր քերիչով անցկացնել ծովախեցգետնի ձողիկները։ Ավելի հեշտ կլինի քերել, եթե դրանք թեթևակի սառած լինեն։
Ծովախեցգետնի քերուկը բաժանել 3 մասի․ 1 մասը դնել մի կողմ, իսկ մեծ մասը լցնել խորը տարայի մեջ։
Ձուն մաքրել և անցկացնել նույն քերիչով։ Պանիրն էլ քերել, և միացնել ձվի և ծովախեցգետնի ձողիկների հետ։
Մանր կտրատել կանաչին։
Ճզմել սխտորը և երկու գդալ մայոնեզ ավելացնել։Համեմել աղով ու պղպեղով։
Դրանից հետո թրջել ձեռքերը և անցնել ստացված զանգվածից գնդիկներ ձևավորելուն։
Պատրաստի գնդիկները թաթաթել մնացած քերուկի մեջ։
Այժմ կարող եք մատուցել։
Բարի ախորժակ։