Բերանում հալվող թխվածքաբլիթի հետաքրքիր բաղադրատոմս․․․ առանձնահատուկ համ ու բույր ունի

Ներկայացնում ենք շատ հետաքրքիր թխվածքաբլիթի բաղադրատոմս, որը կոչվում է «Զեմելախ»։ Այնքան հեշտ ու արագ է պատրաստվում, որ կցանկանաք թխել ամեն օր։

Դարչինը հաղորդում է թխվածքին յուրահատուկ համ ու բույր։

Печенье «Земелах»

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարագ՝ 50գ
  • շաքարավազ՝ 65գ
  • թթվասեր՝ 60գ
  • վանիլի էքստրակտ՝ 2մլ
  • ձու՝ 1 հատ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 200գ
  • դարչին՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1 պտղունձ

Պատրաստման եղանակ․

Խառնել փափկած կարագն ու 40 գ շաքարավազ՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։ Ավելացնել թթվասերն ու լավ խառնել։

сливочная масса

Լցնել ձուն, աղն ու փխրեցուցիչը, ավելացնել վանիլինն ու հարել պատառաքաղով։

взбитое масло

Մաղել ալյուրն ու փափուկ խմոր հունցել։ ԱԼյուրի քանակը կարող է փոփոխվել, ամեն ինչ կախված է դրա որակից։ Այդ պատճառով ալյուրն աստիճանաբար լցրեք։

Խմորին գնդիկի ձև տալ և ուղարկել սառնարանը՝ կես ժամով։

песочное тесто

Աշխատանքային մակերեսի վրա ալոյւր լցնել, դնել խմորն ու գրտնակել՝ 3-4մմ հաստությամբ շերտ ստանալով։ Այնուհետև խմորի վրա լցնել դարչինի ու շաքարավազի խառնուրդ։

сахар с корицей

Խմորը կտրատել ռոմբաձև և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ նախապես տաքացրած ջեռոցում, 25 րոպե։

домашнее песочное печенье

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: