Բալով թխվածք, որի բույրը խոհանոց է կանչում ընտանիքիս բոլոր անդամներին

Բալի սեզոն է, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է սիրված հատապտուղից տարատեսակ թխվածքներ պատրաստելու համար: 

Մեր կողմից առաջարկվող բաղադրատոմսը շատ պարզ է, իսկ դրա համը խելքահան է անում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մաղած ալյուր՝ 400 գ
  • փխրեցուցիչ՝ 1 տուփ
  • շաքարավազ՝ 200գ, եթե բալը շատ թթու է, կարող եք էլի ավելացնել
  • կակաո՝ 1ճ.գ.
  • դարչին՝ 0,5թ.գ.
  • կարագ՝ 200 գ
  • կաթ՝ 350 մլ
  • ձու՝  3 հատ
  • առանց կորիզի բալ՝ 300 գ

Խորը տարայի մեջ հարել ձուն, ավելացնել շաքարավազը: Նորից հարել: Հենց որ փոխվի դեղնուցի գույնը, դադարել հարելը:

Այնուհետև ավելացնել կարագը: Այն պիտի լինի սենյակային ջերմաստիճանի:

Միացնել դարչինն ու կակաոն, լցնել հարած զանգվածի մեջ:

Առանձին խառնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, մաս-մաս լցնել խմորի մեջ:

Վերջում խմորին ավելացնել կաթը և լավ խառնել:

Պատրաստի խմորին ավելացնել բալը և խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Վերցնել ջեռոցի տապակը, ծածկել յուղաթղթով, իսկ կողքերին կարագ քսել: Լցնել պատրաստի խմորը, հարթեցնել գդալով:

Թխել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում մոտ կես ժամ:

Պատրաստի պիրոգը թողնել տապակի մեջ մինչ սառելը:

Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:

Ահա և վերջ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: