Ավելի համեղ, քան կարտոֆիլ ֆրին… ընթրիքը պատրաստ է լինում 10 րոպեում

Պարզ բաղադրատոմս, որով ընդամենը 10 րոպեում կարող եք պատրաստել ամենահամեղ ընթրիքը: Պահանջվում են հասարակ բաղադրիչներ, որոնք հիմնականում կան ձեռքի տակ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 500 գ
  • խոզապուխտ՝ 100 գ
  • ձու՝ 2 հատ
  • աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչի
  • պանիր՝ 50 գ
  • ալյուր՝ 2 ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով և քամել ավելորդ հեղուկը:

Ավելացնել խոշոր քերիչով անցկացրած խոզապուխտը: Ի դեպ, դրա փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած տեսակի եփած միս:

Համեմել աղով, պղպեղով:

Ձուն հարել և ավելացնել զանգվածին, խառնել՝ մինչ համասեռ խառնուրդ կստացվի:

Մանր կտրատել կանաչին և ավելացնել խմորին:

Լցնել ալյուրն ու նորից խառնել:

Քերել պանիրը և միացնել հիմնական խառնուրդի հետ:

Գդալ-գդալ լցնել տաքացրած ձեթի մեջ և տապակել երկու կողմից:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: