Վերջերս ընկերուհուս տուն էի գնացել, ինձ մի աղցան հյուրասիրեցին: Այնքան դուրս եկավ, որ խնդրեցի բաղադրատոմսը: Բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստել, միանշանակ դուր կգա բոլորին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 300գ լոլիկ
- 200գ եգիպտացորեն
- 100գ հալած պանրիկ
- 200գ ծովախեցգետնի ձողիկներ
Չորահացի համար.
- 4 կտոր բատոն
- 2 պճեղ սխտոր
- 40-60գ ձիթայուղ
Պատրաստման եղանակ.
Վերցնել նշված քանակությամբ լոլիկ, հանել սերմերն ու կտրատել խորանարդիկների: Աղցանի համար ցանկալի է վերցնել պինդ լոլիկներ: Մանրացրած լոլիկները լցնել քամիչի մեջ, որ ավելորդ հեղուկը դուրս գա: Այս կետը չի կարելի բաց թողնել:
Ծովախեցգետնի ձողիկները կտրատել ձողիկների: Դրանից հետո անցնել չորահացի պատրաստմանը: Բատոնի կտորները խորանարդաձև կտրատել, թխել ջեռոցի մեջ կամ տապակել թավայի մեջ: Ավելացնել ձիթայուղը, ճզմած սխտոր, ցանկության դեպքում մանրացրած կանաչի և ձեր սիրելի համեմունքները: Կարող եք գնել նաև պատրաստի չորահաց:
Մայոնեզին ավելացնել մանրացրած սխտոր:
Այժմ սկսել հավաքել աղցանը: Լցնել շերտեորվ, յուրաքանչյուր շերտին մայոնեզ քսել:
Աղցանի շերտերը լցնել հետևյալ հերթականությամբ.
- լոլիկ
- ծովախեցգետնի ձողիկներ
- եգիպտացորեն
- մանր քերած պանիր
- չորահաց
Բարի ախորժակ: