Անհավանական համեղ լցոնած դդմիկներ:Պատրաստեք, քանի դեռ դդմիկի սեզոնն է

Դդմիկը շատ օգտակար և մատչելի բանջարեղեն է, որից կարելի է զանազան ուտեստներ պատրաստել:
Այսօր կպատմենք մի հետաքրքիր բաղադրատոմսի մասին, որը, կարծում ենք, դուր կգա բոլորին:

Այսպիսով, անհրաժեշտ է.

դդմիկ՝ 4 հատ
տավարի աղացած միս՝ 250գ
լոլիկ՝ 2 հատ
մաղադանոս՝ 0.5 կապ
բրինձ՝ 0.5 բաժակ
բլղուր՝ 0.5 բաժակ
տոմատի մածուկ՝ 2ճ.գ.
աղ
սև պղպեղ
ձեթ՝ 2ճ.գ.
անանուխ՝ 1թ.գ.
սխտոր՝ 2 պճեղ
Պատրաստման եղանակ.

1 հատ լոլիկն անհրաժեշտ է անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատած սոխը, աղացած միսը, մանրացրած կանաչին, բրինձը, բլղուրը, անանուխը, աղը, պղպեղը և տոմատի մածուկը:
Մյուս լոլոիկը նույնպես հարկավոր է անցկացնել քերիչով, տապակել ձեթով, ավելացնել ճզմած սխտորը:
Դդմիկը լվանալ և չորացնել:

Յուրաքանչյուրը կտրել 3 մասի, հանել միջուկը՝ դդմիկի կտորին բաժակի տեսք տալով

Դդմիկների մեջ միջուկ լցնել և դնել կաթսայի մեջ: Ջուր ավելացնել, նաև լոլիկով սոուսը: Փակել կաթսան և եփել թույլ կրակի վրա՝ մոտ 45 րոպե:

Понравилась статья? Поделиться с друзьями: