Այս խմորի բաղադրատոմսը լավագույնն է… հարմար է ցանկացած տեսակի թխվածքների համար

Առաջարկում ենք փորձել պատրաստել այսպիսի խմոր. այն հարմար է ցանկացած տեսակի թխվածքների համար՝ պիցցայի, կարկանդակների, բուլկիների: Պատրաստման հետաքրքիր ու պարզ եղանակ, հասարակ բաղադրիչներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 1 բաժակ
  • ձեթ՝ 0.5 բաժակ
  • չոր խմորիչ՝ 11գ
  • աղ՝ 1թ.գ.
  • շաքարավազ՝ 1ճ.գ.
  • ալյուր՝ 3 բաժակ

Булочки на подсолнечном масле - BookCooks.ru

Պատրաստման եղանկ.

Մածունը միացնել ձեթի հետ և մի քիչ գոլացնել, աղ ու շաքարավազ ավելացնել, մաղել ալյուրը՝ միացնելով խմորիչի հետ, քիչ-քիչ լցնել մածունով խառնուրդը և խմոր հունցել, ծածկել և թողնել տաք տեղում, սպասել 30 րոպե:

Մինչ խմորը բարձրանում է, պատրաստել միջուկը:

Տապակը ծածկել յուղաթղթով, կարկանդակներ ձևավորել, դնել տապակի մեջ՝ կարով դեպի վերև: Միացնել ջեռոցը, որ այն տաքանա, մինչ կարկանդակները բարձրանում են: Սպասել 10 րոպե, կարկանդակներին ձու քսել:

Թխել 180-200 ջերմաստիճանի ներքո՝ մինչ թխվածքի ոսկեգույն դառնալը:

Խմորից կարող եք պատրաստել ամեն ինչ. պիցցա, կարկանդակներ, բուլկիներ: Խմորին կարող եք վանիլին ու ավելի շատ շաքարավազ, նաև հալացրած մարգարին կամ կարագ ավելացնել, եթե ցանկանում եք քաղցր թխվածք պատրաստել:

Եթե ձեզ թվում է, որ խմորը լավ չի բարձրացել, մի սրտնեղեք: Թխվելիս այն անպայման կբարձրանա:

Բարի ախորժակ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: