Այս լոլիկները կախվածություն են առաջացնում․․․ ուտում ես և ուտում, բայց էլի ես ուզում․․․ պարզ, արագ ու շատ համեղ

Լոլիկները ուղղակի հրաշալի են ստացվում։ Մարինացվում են շատ արագ, պարզ ու հեշտ եղանակով։ Իսկ ամենակարևորը՝ առանց ստերիլիզացնելու։

Домашние заготовки. Вяленые томаты: moyugolok — LiveJournal

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • Չերրի լոլիկ՝ 1,5կգ
  • սամիթ
  • կծու պղպեղ
  • սխտոր՝ 2 գլուխ
  • դափնետերև՝ 2 հատ
  • սև պղպեղ հատիկավոր՝ 10հատ

մարինադի համար․

  • ջուր՝ 1լ
  • աղ՝ 1ճ․գ․
  • շաքարավազ՝ 1,5ճ․գ․

1լ մարինադին լցնել 4ճ․գ․ 9% քացախ։

Պատրաստման եղանակ․

Վերցնել մեծ տարա՝ լոլիկը պատրաստելու համար։ Սկզբում դնել սամիթի ճյուղերն ու ծաղիկները։

Սխտորը մաքրել ու խոշոր կտրատել։ Դնել այն սամիթի վրա։ Ավելացնել դանփետերևն ու պղպեղը։

Կծու պղպեղը կտրատել ու ավելացնել մյուս բաղադրիչներին։

Չերրի լոլիկները լվանալ, մի քանի տեղից ծակծկել չոփիկով։ Լոլիկի վրա մի քիչ սամիթ ավելացնել։

Կաթսայի մեջ ջուր լցնել։ Նշված քանակությամբ բաղադրիչների համար անհրաժեշտ է 1,5լ մարինադ։ Ջրին աղ ու շաքարավազ ավելացնել։ Լավ խառնել ու դնել կրակին։ Մարինադը հասցնել եռման աստիճանի ու լցնել լոլիկի վրա։

Ավելացնել նաև քացախը։ Այսինքն 1,5լ մարինադի դեպքում անհրաժեշտ է 6ճ․գ․ քացախ։

Պատրաստի լոլիկները ծածկել կափարիչով ու թողնել այդպես մինչ լիարժեք սառելը։ Դրանից հետո 48 ժամ մարինացնել սառնարանում։ Եվ վերջ, մարինադը պատրաստ է, կարող եք այն վայելել։

Эти помидорки, как наркотик. Ешь и еще хочется

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: