Մանկությունից ծանոթ համը… տարիներ առաջ սա վաճառվում էր գրեթե բոլոր խանութներում, իսկ հիմա կարող եք պատրաստել տանը և ուրախացնել ձեր հարազատներին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 600գ
- շաքարավազ՝ 200գ
- կարագ՝ 300գ
- ջեմ, ցանկալի է խնձորի՝ 400գ
- ձու՝ 1 հատ
- դեղնուց՝ 1 հատ
- վանիլին
- աղ՝ 1 պտղունձ
- սոդա՝ 1 պտղունձ
- քացախ՝ 0.5թ.գ.
Պատրաստման եղանակ.
Սկզբում պատրաստենք խմորը: Դրա համար անհրաժեշտ է հարել կարագը՝ շաքարավազի, աղի և վանիլինի հետ: Ավելացնել ձուն, դեղնուցը, նաև սոդան՝ դանակի ծայրով, այն նախապես քացախով մարելով:
Ավելացնել ալյուրը և խմոր հունցել: 1 ժամով ուղարկել սառնարանը, բաժանել 2 հավասար մասի:
Յուրաքանչյուր մասը գրտնակել՝ 8մմ հաստությամբ շերտ ստանալով: Փաթաթել այն գրտնակին և տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Տաքացնել ջեռոցը մինչ 240 ջերմաստիճանի և թխել՝ մինչ կորժի պատրաստ լինելը: Դա տևում է մոտ 10 րոպե: Նույն կերպ էլ թխել երկրորդ կորժը: Այնուհետև կտրել կորժերի եզրերը, որ հավասար ուղղանկյուններ ստացվեն:
Առաջին կորժին քսել ջեմի կեսը:
Զգուշորեն դնել երկրորդ կորժը և քսել ջեմի մյուս կեսը:
Լցնել կորժից ավելացած փշուրները:
Թխվածքն ուղարկել սառը տեղ մի քանի ժամով և միայն հետո մատուցել:
Բարի ախորժակ: