Այսքան համեղ թխվածքաբլիթ երբևէ չեք փորձել… գեղեցիկ, համեղ ու պարզ քաղցրավենիք…

Աներևակայելի համեղ թխվածքաբլիթ՝ Սնիկերս…նման համեղություն չեք փորձել…

Ներկայացնում ենք շատ համեղ թխվածքաբլիթի պատրաստման բաղադրատոմս, որը կգերի իր անուշ բույրով և համով:

Картинки по запросу Обалденное печенье «Сникерс»

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 250գ ալյուր
  • 150գ կարագ
  • 2 դեղնուց
  • 150գ շաքարի փոշի
  • 150գ եփած խտացրած կաթ
  • 25գ կակաո
  • 100գ գետնանուշ
  • 30գ սև շոկոլադ
  • 30գ սպիտակ շոկոլադ
  • 0.3գ սոդա
  • մի պտղունձ աղ

ПЕЧЕНЬЕ СНИКЕРС/НЕВЕРОЯТНО ВКУСНАЯ ТАЮЩИЙ ВО РТУ !!! - YouTube

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին անհրաժեշտ է մի տարայի մեջ մաղելով միացնել ալյուրը, կակաոն և շաքարի փոշին: Ավելացնել աղն ու սոդան: Խառնել և մեջտեղի հատվածում փոսիկ անել: Փոսիկի մեջ լցնել դեղնուցներն ու կարագը: Խմոր հունցել:

Պատրաստի խմորը դնել տոպրակի մեջ: 10-15 րոպե անց գրտնակել խմորը՝ մոտ 0.5սմ հաստությամբ շերտ ստանալով և 15 րոպեով ուղարկել սառցարան:

Դրանից հետո խմորը կտրտաել փոքր քառակուսիների:

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և դնել կտրատած խմորի կտորները: Թխել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 5-6 րոպե:

Առանձին տարայի մեջ խառնել եփած խտացրած կաթն ու գետնանուշը: Լավ խառնել:

Միջուկ դնել մի թխվածքաբլիթի վրա և ծածկել մյուս շերտով:

Հալացնել երկու տեսակի շոկոլադները և դրանով զարդարել թխվածքաբլիթը:

Обалденное печенье "Сникерс"

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: