Այնքան շատ է ստացվում միանգամից ու աննկարագրելի համեղ է… կարկանդակներ՝ հետաքրքիր եղանակով պատրաստվող

Առաջարկում ենք փորձել արտասովոր կարկանդակներ. կոկիկ, փոքր չափի, պատրաստվում են հասարակ խմորից: 

Տապակելուց հետո խմորը դառնում է խրթխրթան, իսկ միջուկը՝ հյութեղ:

Որպես միջուկ խորհուրդ ենք տալիս օգտագործել եփած երշիկ և լոլիկ: Ընտրեք ոչ շատ հյութեղ լոլիկներ:

Быстрые пирожки на кефире

Կարող եք ավելացնել նաև պինդ տեսակի պանիր, կանաչի, տապակած սունկ ու սոխ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 250 մլ
  • սոդա՝ 0,5 թ.գ.
  • ձու՝ 1 հատ
  • աղ՝ 0,5 թ.գ.
  • ձեթ՝ 1 ճ.գ.
  • ալյուր՝ 350–400 գ
  • եփած եշիկ՝ 100 գ
  • լոլիկ՝ 2 հատ

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ միացնել մածունն ու սոդան: Ավելացնել աղը, ձուն, ձեթը, խառնել:

Լցնել ալյուրը, փափուկ խմոր հունցել: Հավաքել, գնդիկի ձև տալ ու ձեթ քսել: Դնել խորը տարայի մեջ, ծածկել ու սպասել 15 րոպե:

тесто для пирожков на кефире

Երշիկն ու լոլիկը կլոր կտրատել:

Խմորը տրորել, բաժանել երկու մասի, յուրաքանչյուրը գրտնակել՝ ստանալով 1սմ հաստությամբ շերտեր: Առաջին շերտի վրա դնել երշիկների կտորները, իսկ դրանց վրա՝ լոլիկի: Ծածկել մյուս շերտով: Բաժակով կտրատել:

Խմորի մնացորդները հավաքել, գնդիկի ձև տալ ու նորից գրտնակել: Մնացածն անել նույն կերպ:

пирожки без лепки

Տապակել փակ կափարիչի տակ՝ լավ տաքացրած ձեթի մեջ, մինչ ոսկեգույն դառնալը:

Պատրաստի կարկանդակները մի քանի րոպեով դնել թղթե անձեռոցիկի վրա:

ленивые пирожки с начинкой

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: