Ամեն ինչ խառնում եմ և պատրաստ է… խնձորով թխվածքի իմ սիրելի բաղադրատոմսը

Խնձորով թխվածքը կհալվի բերանում… այն ստացվում է փափուկ ու օդային: Ու հրաշալի է այն, որ պետք չէ շատ ժամանակ կորցնել ու մեծ քանակությամբ բաղադրիչներ օգտագործել: Ամեն ինչ չափազանց պարզ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • կաթ՝ 180 մլ
  • կարագ՝ 80 գ
  • շաքարավազ՝ 150 գ
  • ալյուր՝ 300 գ
  • փխրեցուցիչ՝ 5 գ
  • խնձոր՝ 3 հատ

Պատրաստման եղանակ. 

Առաջին հերթին կտրատել խնձորը՝ փոքր չափի կտորների:

Ձուն հարել շաքարավազի հետ միասին: Ավելացնել փափկած կարագը ու նորից խառնել:

Լցնել կաթը, լավ խառնել:

Ավելացնել փխրեցուցիչի հետ միացրած մաղած ալյուրը: Խմոր պատրաստել:

Տապակին ձեթ քսել:

Խմորի մեջ լցնել նախապատրաստած խնձորը, խառնել:

Խմորը տեղափոխել տապակի մեջ, հարթեցնել և ուղարկել տաքացրած ջեռոցը:

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30 – 40 րոպե:

Սառած թխվածքին շաքարի փոշի ցանել, իսկ ցանկության դեպքում շաքարի փոշու և դարչինի խառնուրդ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: