Ամենահամեղ կոտլետը՝ ընդամենը մի բաղադրիչի շնորհիվ․․․ դուր կգա բոլորին

Ներկայացնում ենք կոտլետի հետաքրքիր տարբերակ, որի համն առանձնահատուկ է ստացվում ընդամենը մի հավելյալ բաղադրիչի շնորհիվ։

Կոտլետով, իհարկե, ոչ մեկին չես զարմացնի։ Բայց այս ուտեստը ձեզ միանշանակ կգերի իր յուրահատկությամբ և տարբերվող համով։

Самые вкусные котлеты — vkusno.co

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 800գ հավի աղացած միս
  • 2 դդմիկ
  • 1 ձու
  • 1թ․գ․ չորացրած կանաչի
  • 2պճեղ սխտոր
  • 1ճ․գ․ մայոնեզ
  • 1թ․գ․ աղ
  • 0,5թ․գ․ սև աղացած պղպեղ
  • 2ճ․գ․ սպիտակաձավար
  • ձեթ՝ տաակելու համար

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին խոշոր քերիչով անցկացնել դդմիկը։ Աղ ավելացնել և խառնել։ Ինչից հետո քամել դդմիկն այնպես, որ ավելորդ հյութ չմնա։ Միացնել քամած դդմիկը մսի հետ։

Այժմ համեմել աղով, պղպեղով, ավելացնել սպիտակաձավարը, աղացած սոխն ու սխտորը, մայոնեզը, կանաչին։ Լավ խառնել և թողնել պատրաստի խճողակը  15 րոպե, որ սպիտակաձավարը փափկի։

Առանձին հարել ձուն։

15 րոպե անց թրջել ձեռքերը և կոտլետներ ձևավորել։

Տաքացնել ձեթը։

Այժմ կոտլետները թաթախել ձվի մեջ և տապակել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն կեղև կստացվի։

Самые вкусные котлеты

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: