Ամենահամեղ աղցանը՝ ընդամենը 4 բաղադրիչից․․․ կարդացել եմ հին ամսագրում

Կարծում ենք, շատերը կհամաձայնեն, որ ամենահամեղ աղցանները պատրաստվում են նվազագույն բաղադրիչներից, որոնց համերը հիանալի են համադրվում։

Այս աղցանին առանձնահատուկ համ է հաղորդում մարինացված սոխը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 300գ հավի կրծքամիս
  • 1 լոլիկ
  • 3 ձու
  • 1 սոխ
  • 2ճ․գ․ քացախ
  • 1ճ․գ․ շաքարավազ
  • 2ճ․գ․ մայոնեզ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակ․

Սկզբում եփել ձուն, սառեցնել և խորանարդաձև կտրատել։

Նախապես եփել նաև հավի կրծքամիսը՝ ջրին աղ ավելացնելով։ Միսը նույնպես խորանարդաձև կտրատել։

Նախապատրաստած բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ։

Լոլիկը նույն ձև կտրատել․ հանել փափուկ մասը, որ աղցանի մեջ ավելորդ հեղուկ չլինի։

Սոխը բարակ կտրատել՝ կիսալուսնաձև, լցնել առանձին ափսեի մեջ, ավելացնել քացախը, շաքարավազը։ Խառնել և թողնել, որ մարինացվի։ Մոտ 15-20 րոպե անց քամել և միացնել մոյւս բաղադրիչների հետ։

Աղցանը համեմել աղով, պղպեղով, ավելացնել մայոնեզը և խառնել։ Կարող եք մատուցել։

Ի դեպ, կրծքամիսը կարող եք փոխարինել ապխտած մսով, այն աղցանին պիկանտ համ կհաղորդի։

Салат из моего детства «День Рождения» и ещё не надоел! Всего-то 4 ингредиента! - Кулинарный сайт yamirecipes.net

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: