Ամենաարագ տորթը, որ երբևէ պատրաստել եմ․ պահպանեք պատրաստման եղանակը, այն ձեզ շատ կօգնի

Տորթը պատրաստվում է պարզ ու հասանելի բաղադրիչներից, սակայն ստացվում է անչափ համեղ, փափուկ ու ախորժելի։ Անուշաբույր կորժերով ու համեղ կրեմով անթերի թխվածք։

Медовый торт Чудо рецепт с фото пошагово - 1000.menu

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 ձու
  • 1 տուփ խտացրած կաթ
  • 150 գ կարագ
  • 1 բաժակ ալյուր
  • 1թ․գ․ փխրեցուցիչ

կրեմի համար․

  • 1 տուփ խտացրած կաթ
  • 150 գ կարագ
  • 1ճ․գ․ կակաո
  • 1ճ․գ․ կոնյակ

как украсить торт медовик дома

Պատրաստման եղանակ․

Փափկած կարագը խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել ձու, ալյուր և փխրեցուցիչ։

Լավ խառնել, պիտի ստացվի ոչ խիտ խմոր, մոտավորապես թթվասերի նման։

Տապակի չափից կախված՝ թխել 3 կամ 4 կորժ։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, յուղաթղթի վրա։

Կրեմի համար ընտրել պինդ խտացրած կաթ։ Հարել այն կարագի, կակաոյի և կոնյակի հետ։

Կորժերին կրեմ քսել։ Կրեմով պատել ամբողջ թխվածքը՝ նաև կողքերը։ Զարդարել ըստ ցանկության։

Թողնել թխվածքը սառնարանում 4-6 ժամ։

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: