Աղցան «Կանացի կապրիզ»… այնքան վառ է, գեղեցիկ, համեղ ու ախորժելի

Աշնանն ու ձմռանը մեր օրգանիզմն ունի վիտամնների ու սննդանյութերի կարիք: Իսկ ի՞նչ անել, եթե թարմ մրգերն ու բանջարեղենը վերջանում են… Այս դեպքում օգնության կհասնեն պարզ, թեթև ու օգտակար աղցանները: Հենց նմանատիպ աղցանի մի տարբերակի բաղադրատոմս կներկայացնենք այսօր:

Салат «Дамский каприз»

«Կանացի կապրիզ» աղցանն իրենից ներկայացնում է հասարակ բաղադրիչների համադրություն: Այն նոր գույներ ու հետաքրքիր համ կպարգևի ձեր սովորական դարձած սննդակարգին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հավի կրծամիս՝ 200գ
  • պահածոյացված եգիպտացորեն՝ 250գ
  • պահածոյացված կարմիր լոբի՝ 250գ
  • բուլղարական պղպեղ՝ 1 հատ
  • գազար կորեական ձևով՝ 200գ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • մաղադանոս՝ կես կապ
  • ձեթ՝ 3ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Եփել հավի միսը: Ցանկալի է գցել եռացող ջրի մեջ ու եփել մոտ կես ժամ: Դա կօգնի պահպանել մսի փափկությունը:

Մանր կտրատել եփած միսը:

салат с куриным филе

Հեռացնել պղպեղի կորիզները, կտրատել միջին չափի խորանարդիկների:

салат с куриным филе и корейской морковью

Խորը տարայի մեջ խառնել եգիպտացորենը, լոբին, հավի միսը, պղպեղը, նաև գազարը:

овощной салат с куриным филе

Համեմել աղով, լցնել ձեթը:

Խառնել, զարդարել կանաչիով ու մատուցել:

салат с куриным филе без майонеза

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: