Աղցան «Գեներալ»՝ ամենահասարակ բաղադրիչներից․ պարզ, սննդարար, համեղ և մատչելի բաղադրատոմս

 

Սննդարար, նուրբ և շատ համեղ աղցան, որ դուր կգա բոլորին։ Պատրաստվում է արագ և պարզ եղանակով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 200-250գ հավի կրծքամիս
  • 4ճ․գ․ մանրացրած ընկույզ
  • 150գ պինդ պանիր
  • 3 գազար
  • 1 բազուկ
  • 4 ձու
  • 2պճեղ սխտոր
  • մայոնեզ

Պատրաստման եղանակ․

Եփել այն բոլոր բաղադրիչները, որոնք ունեն դրա կարիքը։ Թողնել, որ սառեն։

Աղով ջրի մեջ եփված հավի կրծամիսը մանր կտրատել։ 2-3ճ․գ․ մայոնեզի մեջ ճզմել սխտորը և խառնել։

Խոշոր քերիչով անցացնել պանիրը և խառնել 3ճ․գ․ մանրացրած ընկույզի հետ։

Մյուս բոլոր բաղադրիչները մաքրել և անցկացնել խոշոր քերիչով։

Հարթ ափսե վերցնել, բացվող օղակ դնել և սկսել շերտերով հավաքել աղցանը։

Առաջին հերթին լցնել հավի կրծքամիսը, բաշխել ափսեի ամբողջ մակերեսին և սեղմել։

Հավի վրա լցնել գազարը, սխտորով մայոնեզ քսել։

Երրորդ շերտը՝ պանիրն ու ընկույզն է, կրկին սեղմել։

Հաջորդիվ՝ բազուկ և մայոնեզ։

Վերջին շերտը ձուն է, որին նույնպես մայոնեզ է պետք քսել։

Աղցանը մի քանի ժամով ուղարկել սառնարանը՝ առանց օղակը հանելու։ Դրանից հետո զարդարել մնացած ընկույզով և կանաչիով։ Հանել օղակը և մատուցել։

100% приготовлю на Новый год 2019! Салат "Мой генерал ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: