Ահա թե ինչպես փաթաթել․․․ Ամեն անգամ մի նոր միջուկ եմ օգտագործում ու պատրաստում այսպիսի գեղեցկություն

Գեղեցիկ թխվածքը միշտ էլ գրավում է ուշադրությունն ու ախորժակ բացում։ Այս բաղադրատոմսով պատրաստվող խմորը հիանալի է համադրվում գրեթե ցանկացած միջուկի հետ, չի ճաքճքում թխվելու ընթացքում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ՝ 100 մլ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 60 գ
  • չոր խմորիչ՝ 7գ
  • մի պտղունձ աղ
  • վանիլին
  • ալյուր՝ 400 գ

Միջուկի համար․

  • եփած խտացրած կաթ՝ 150 գ

Պատրաստման եղանակ․

Ամբողջ մթերքը պիտի լինի սենյակային ջերմաստիճանի, իսկ կաթը պետք է գոլացնել կրակի վրա, որպեսզի խմորիչն ակտիվանա։

Կաթի մեջ լցնել խմորիչը, շաքարավազը, խառնել ու թողնել՝ մինչ փրփուր կառաջանա։

Հարել ձուն, ավելացնել վանիլինն ու աղը, հալեցրած կարագը, խառնել։

Ավելացնել մաղած ալյուրն ու փափուկ, ձեռքերին չկպչող խմոր հունցել։

Ծածկել սրբիչով ու թողնել տաք տեղում՝ 1 ժամ։

Կլոր տապակին կարագ քսել։ Ձեռքերով տրորել խմորը, դնել ալյուրոտ սեղանին, գրտնակել, բայց ոչ շատ բարակ՝ մոտ 3մմ հաստությամբ։

Մի եզրին խտացրած կաթ դնել, հարթեցնել ու խմորը ռուլետի պես փաթաթել։

Երբ մինչ վերջը մնա մի քիչ խմոր, կտրվածքներ անել։

Վերջում փաթաթել խխունջի պես ու տեղավորել տապակի մեջ։

1 գդալ կաթի հետ հարած դեղնուց քսել և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը, թխել մոտ 30 րոպե։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: