6-ամյա երեխա է ընկել 7-րդ հարկից… մանրամասներ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

Բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

7-րդ հարկից ընկած երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրկան դինամիկա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: