11-ամյա տաղանդավոր հայ տղան երգեց գերմանական «Ձայնը» նախագծում՝ արժանանալով հիացմունքի… նրա կատարումը կարելի է անվերջ դիտել

11-ամյա տաղանդավոր հայ տղան երգեց գերմանական «Ձայնը» նախագծում՝ արժանանալով հիացմունքի… նրա կատարումը կարելի է անվերջ դիտել…

Ծագումով հայ 11 տարեկան Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող հայտնի «The Voice Kids» երաժշտական նախագծի «կույր լսումներ» փուլում: Այս փուլում 11-ամյա Դավիթը կատարել է

James Brown «It’s A Man’s Man’s Man’s World» հայտնի երգը։ Առաջին իսկ փուլից հայ տղան փայլել է իր երաժշտական ունակություններով, ժյուրիի անդամները ծնկաչոք խնդրում էին, որպեսզի Դավիթը իրենց թիմ գնա։ Նշենք,

որ նախագծի կիսաեզրափակիչ փուլում Դավիթը դարձյալ փայլուն ելույթ է ունեցել, ինչի արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Հայ Տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» երգը «Մեծագույն շոումեն»

մյուզիքլից: Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Կեցցես´»: «The Voice Kids 2019»-ի հաղթող են ճանաչվել Mimi ու Josefin քույրերը: Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: