Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով. «Ինտերֆաքս»

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով. «Ինտերֆաքս»

Ռուսաստանցի օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով նրա ամուսնուն՝ «Հին հավատացյալների» համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սեվաստյանովին:

Նրա խոսքով, Կասյանն ունի «երկկողմ թոքաբորբ»: Սեվաստյանովն ասել է, որ նամակով իր աջակցությունն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն օպերային երգչուհու երկրպագուն է և բարձր է գնահատում նրա կատարողական վարպետությունը:

Կասյանը վարակվել է տաճարում, որտեղ շփվել է այլ ծխականների հետ, որոնցից մեկը վարակակիր է եղել, պատմել է պարբերականի աղբյուրը: Սեվաստյանովը հորդորել է բոլորին մնալ տանը և «աղոթել ընտանիքի անդամների հետ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: