Քո ու կնոջդ բիզնեսները չեն թողնի դուք սոված մնաք, համ էլ քո մակարդակի ծախված երգիչներին հավաքի ձայնագրմանդ ստուդիայում ու գումար աշխատի առանց որևէ մեկի աշխատանքը հեգնելու

Ռեգինա Պռազյանն իր էջում գրառում է կատարել՝ դերասանների հայտարարություններին անդրադառնալով․

Գոռ Հակոբյան անունով ինչ-որ կիսակայացած դերասան ու չկայացած երգիչ, որի անուն-ազգանունը ինձ ոչինչ չի ասում և որը ինձ հայտնի է միայն «Ֆուլ հաուս»-ում մշտական կակազող չմոի կերպարից հետո և որպես առանց պետությանը հարկ վճարելու իրեն ճոխություններ թույլ տված թամադաի։ Երիտասարդը իր գրառման մեջ հեգնել է դերասան և երգիչ Մանվել Խաչատրյանին՝ նրա կատարած ճիշտ և ողջունելի գրառումից հետո։

Ասեմ, որ Գոռի հեգնանքը նաև պարգևավճարների հետ կապված չափազանց անտեղին էր:

Գոռը և իր նման Միշիկական հեռուստաալիքներում բուծված և ինքնահաստատված ու պետությանը երբևիցե հարկեր չվճարածները ամբողջ կյանքում ուրիշների ՊԱՐԳԵՒԱՎՃԱՐՆԵՐԻՑ կախված են մնալու։ Ես վստահ եմ, որ բոլոր այս աստղայինը տարած Գոռանմանները մի մակարդակի են։

Իսկ մեքենադ ամենևին վաճառելու կարիք չկա։ Քո ու կնոջդ բիզնեսները չեն թողնի դուք սոված մնաք։ Համ էլ քո մակարդակի ծախված երգիչներին հավաքի ձայնագրմանդ ստուդիայում ու գումար աշխատի առանց որևէ մեկի աշխատանքը հեգնելու!!!

Հ. Գ. Ներքևում տեղադրված սքրինները Գոռի և Մանվելի էջերից են։ Ծանոթացեք և հետեվությունները թողնում եմ ձեզ։

Շատ բան ունեի ասելու, բայց էս անգամ կլռեմ, որ իմ գրառման հաշվին չփիառվի ևս մի ժողովրդից կտրված լոդր!!!

Понравилась статья? Поделиться с друзьями: