Քանի՞ տարեկան եք հարցին ժպիտով պատասխանում է՝ հեչ, 73 տարեկան տղա եմ, 74-ի մեջն եմ արդեն․․․Խառնվանք, անհանգստացանք, վերջը իմացանք, որ գնացել է պատերազմ

Քանի՞ տարեկան եք հարցին ժպիտով պատասխանում է՝ հեչ, 73 տարեկան տղա եմ, 74-ի մեջն եմ արդեն․․․Խառնվանք, անհանգստացանք, վերջը իմացանք, որ գնացել է պատերազմ․․․

պապիկ առաջնագիծ

Armtimes.com-ը գրում է․ «Ոչ մերս գիտեր, ոչ տիկինս, ոչ տղեքս: Տունը ըսի՝ մե հատըմ ելնիմ դուրս ու գամ: Ու էն գնալն էր, որ գնացի: 94-ին էլ էի ըդպես գնացել, արդեն սովոր էին»:

Հենց այսպես արագ ու առանց տատանվելու գյումրեցի Ստյոպա պապիկը այս անգամ էլ հասել է Արցախ:

Քանի՞ տարեկան եք: Հարցին ժպիտով պատասխանում է՝ հեչ, 73 տարեկան տղա եմ, 74-ի մեջն եմ արդեն:

«Տեսա ահագին ժամանակ չեկավ, ըսի այ մարդ, ի՞նչ եղավ էդ տղեն: Խառնվանք, անհանգստացանք, վերջը իմացանք, որ գնացել է պատերազմ: Է ինչ, գնացել, գնացել էր: Իմ ոտս էլ ջարդած չէղնիր, ես էլ տունը չէի նստի, կերտայի, մե օգուտըմ էլ ես կուտայի». մեզ զարմացնելու հերթը Ստյոպա պապիկի մորն էր՝ 101-ամյա Վարդ տատիկինը:

1994-ին Արցախյան ազատամարտ, 2016-ին ապրիլյան պատերազմ, հիմա նաև 2020-ի Արցախյան պատերազմ: Գյումրեցի Ստյոպան բոլորին մասնակցել է: 94-ին ստացած վիրավորումներն անգամ ետ չեն կանգնեցրել նրան պայքարելու, կռվելու, հաղթելու կամքից:

«Պապիս տված երդումս գետնովը տվողը չեմ: Մշեցի էր պապս՝ Գևորգը»,- պատմում է դիրքերից Գյումրի վերադարձած, բայց ամեն պահի ետ դառնալու պատրաստ Ստյոպա պապիկը:

գյումրեցի Ստյոպա

«Ընձի մշեցի պապս ըսել է հողը լավ կպահես, ես էլ կենեմ: Պապս ըսել է, լավ է զենքը ձեռդ մեռնիս, քան թե էղնիս թշնամու դուռ-դրկից: Դրա համար էլ գնացի կամ մեռնիմ, կամ ապրիմ: Որ ի վիճակի եմ, ընչի բդի չերտա՞մ որ, ումից եմ պակաս, ձեռ ունիմ, ոտ ունիմ, գլուխ ունիմ: Ընչի բդի չերտամ, առողջ տղա եմ: Տարիքն ի՞նչ կապ ունի:  Տարիքը պատերազմի դաշտում բան չի որոշե հմի:

Ստեղից չէին տանի, հլը գնա նայե, ցուցակի վերջի անունն իմս է գրած: Էնքան եմ պայքարել, որ տանին, վերջը տարան: Ինչղ կեղնի, ելնեի դուրս նայեի, որ երիտասարդություն չկա, սաղ իմ տարիքիս են, ըդիկ էնելու բան չէ»:

Ստյոպա պապիկին Եղնիկներում տեսնելով սկզբում անակնկալի են եկել, հետո ընկերացել, կողք-կողքի կռվել են երիտասարդները: «Գեներալը մեկ էլ նայեց, ըսավ պապի՞կ, ընչի ես եկել: Ըսի զենքը ուսիս, ընչի՞ եմ եկել, եկել եմ հողը պահելու: Մեկ էլ լեյտենանտը թե՝ գիտես, որ գեներալ է: Ըսի հա, ուսադիրներից կհասկնամ որ գեներալ է, բայց մեկ է, ետ չեմ էրտա, ինչ գուզես էրա: Հազիվ եմ եկել, հասել տեղ»,- պատմում է պապիկը:

2016-ին տղաները դիրքերում էին, ինքն էլ գնաց, որ սիրտը հանգիստ լիներ: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Ասում է, բոլորն էլ իր որդիներն ու թոռներն են, նրանց կողքին լինելն իր պարտքն է:

Տուն է եկել, բայց մտքով մնացել զինվորների հետ: Ընդգծում է՝ քաջեր են իսկական, հզոր ու անպարտելի երիտասարդներ են:

«Չեն վախենա, ամենակարևորն որ դուխերը տեղն է, թե բդի հաղթենք, ուրեմն կհաղթենք, մերոնք միահամուռ են, ու հենց ըդոր համար էլ մեզի հաղթել չի եղնի:

Հրամանատարներն էլ կողքերեն էն կողմ չէին երտա: Ու ամենակարևորն որ, հմի սոված զինվոր չկա, ինչ լեզուդ պտտցնես՝ կա, շատ կարևոր բան է: էն 90-ականներին մեր կերածն ինչ էր, տաք ջուր ու ցամաք հաց, էն էլ չոր հաց: Ամեն բան ուրիշ է հմի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: