Տուգանքի մասին հասարակ զրույցը բացահայտեց, որ «Յանդեքս» տաքսիի վարորդը… «Տաքսիի մասին ամենախենթ պատմությունը»

Տուգանքի մասին հասարակ զրույցը բացահայտեց, որ «Յանդեքս» տաքսիի վարորդը… «Տաքսիի մասին ամենախենթ պատմությունը»

«Տուգանքի մասին հասարակ զրույցը բացահայտեց, որ «Յանդեքս» տաքսիի վարորդն իմ հորեղբայրն է»,- թվիթերի իր էջում գրել է Wildchild Տարոն անունով գրանցված օգտատերը։ Պատմությունը լայն տարածում գտավ իր անհավանականության շնորհիվ։

Ինչպես առօրյայում, Տարոնը «Յանդեքս» տաքսի է պատվիրում եւ քանի որ մեքենան դիմացի մայթեզրին էր կանգնել շտապում է անցնել փողոցը, որ վարորդը չտուգանվի՝ չնախատեսված վայրում կայանելու համար, հենց այդ թեմայով էլ սկսվեց իրար արյունակից, բայց դեռ անծանոթների խոսակցությունը։

«Վարորդի հետ սկսում ենք խոսել անարդար տուգանումներից։ Ես պատմում եմ, որ Հայաստանում ժամանակավոր եմ, եկել եմ այս արևոտ երկիր, քանի որ մայրս Հայաստանից է։ Պատմում եմ ծրագրերիս վերաբերյալ, նշելով, որ պատրաստվում եմ տեղափոխվել Հայաստան առաջիկա տարիներին»,- թվիթերի իր էջում գրել է Տարոնը։

Գրառման մեջ ներկայացված է, թե ինչպես է հեղինակը պատմում տաքսիի վարորդին իր հայկական արմատների մասին, ինչպես է իր մայրիկի պապիկը հիմնադրել Վանաշեն գյուղը, որտեղ տեղակայվել են փախստականներ Վանից։ Նշում, որ վերջինս նաև Արամ Մանուկյանի թիկնապահն էր։ Վարորդն էլ իր հերթին պատմում է,

որ իր պապերը Սասունի Հազո քաղաքից են, մյուս մասն էլ Հայաստան են եկել Սիրիայի Քամիշլի քաղաքից։ «Ես այդ ժամանակ վարորդին ասացի, որ իմ հայրն էլ է Քամիշլիից»,-գրել է Տարոնը։ «Վարորդը պատմեց, թե ինչպես է որոշ ժամանակ աշխատել Աշտարակում։ Խոսակցության արդյուքում մենք պարզեցինք, որ վարորդը ճանաչում է իմ հոր զարմիկներին։ Ի՜նչ փոքր է այս աշխարհը»,- թվիթերի իր էջում գրել է Տարոնը։

Ճանապարհը շարունակվում էր և զրուցակիցները միմյանց պատմում էին Սասունի մասին, նրանք արդեն ունեին ընդհանուր ծանոթ՝ հեղինակի հայրիկի զարմիկները։ Խոսում էին նրանց մասին նույնպես։
«Իմ երթևեկությունը մոտենում էր ավարտին, երբ վարորդը նշեց,

որ իր ընտանիքը տեղափոխվել է Թալին, քանի որ Սասունցիների մեծ մասը հենց այդտեղ են սպրդել ցեղաս պանության ժամանակ։ Ես ասացի նրան, որ իմ մայրիկը եւ նրա ընտանիքը այդ շրջանից են, ասացի մորաքրոջս անուն ազգանունը։

Այդ խոսակցության ժամանակ իմ երթևեկությունն ավարտվեց»,- թվիթերի իր էջում պատմում է Տարոնը։ Երթևեկությունն ավարտվեց, բայց զրույցը՝ ոչ։ Վարորդը խնդրում է Տարոնին ասել նաև իր մայրիկի անունը և տվյալներն իմանալուց հետո ժպտում, դադար տալիս, այնուհետև ասում. «Քո մայրիկի մայրիկը՝ այսինքն տատիկը, իմ հորաքույրն է»։

«Ես ցնցված էի։ Այս ողջ ընթացքում ես նստած էի իմ հորեղբոր կողքին։ Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որպեսզի այլևս իրար չկորցնենք։ Իհարկե, նա երթևեկության գումարն ինձնից չվերցրեց, նույնիսկ կռվ եց ինձ հետ, որ չպնդեմ։ Ի՜նչ փոքր է այս աշխարհը»,- ամփոփեց իր թվիթերի գրառումը Տարոնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: