Տղամարդ աշխատակիցներ, որոնք ամոթալի պահվածք են դրսևորել․ հրապարակվել է ցանկ

Արցախի ԱԺ նախագահը հրապարակել է ամոթալի պահվածք դրսևորած 3 աշխատակիցների անունները | Լրագիր
Ցանկ Արցախի ԱԺ աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցների, որոնք ամոթալի պահվածք են դրսևորել, լքել Արցախը և աշխատանքային պարտականությունները, այդ պատճառով էլ՝ հեռացվել աշխատանքից
• Էդուարդ Բախշիյան (31 տարեկան)՝ առաջատար մասնագետ
• Կարեն Հարությունյան (22 տարեկան)՝ օպերատոր
• Գրիգոր Միրզոյան (22 տարեկան)՝ վարորդ
[ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին:

Понравилась статья? Поделиться с друзьями: