Տիկի՛ն Զորաբյան, ինչու՞ ես ղժժում, չվախեցող, անաղարտ, հանցանք չգործաց մարդը, երբեք չի գոռում, իրեն չի պատռում․ Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ինչ ֊ որ մեկի ճղլղոցից գլուխս ցավեց ։ Տիկին Զորաբյան , ինչու ես ղժժում ։ Չվախեցող , անաղարտ , հանցանք չգործաց մարդը , երբեք չի գոռում , իրեն չի պատռում , թէ ոչ մի բանից չի վախենում , այլ հանգիստ , շատ հանգիստ սպասում է իրադարձությունների զարգացմանը , քաջ գիտակցելով , որ չոր կեղտը մարդու փեշին չի կպչում ։

Սակայն ձեր ճղլողոցն արդեն վկայում է , որ դուք գիտեք , որ մենք գիտենք այն ամենը , ինչը կոչվում է հանցագործություն ։

Չէ , որ այն ամենը , ինչի համար , որ ճղլղում եք , տարիներ շարունակ կատարվել է բոլորիս աչքի առաջ ու հիմա կորցնելով ձեր բարոյականության վերջին փշրանքները , փորձ եք անում համոզել մեզ ՝ հասարակությանը , որ այդպիսի բան չի եղել , որ դուք երկնքից ընկած ամպի քուլա եք ,

սրբի պատկերով , որ ձեզ վրա գործ են սարքում , կարում ու կարկատում , հետն էլ երևի սպասում եք մեր աջակցությանն ու կարեկցանքին ։ Տիկին Զորաբյան , ու մի հատ էլ վախեցնում եք , թէ ձեզ չեն կարող լռեցնել ։

Ախր , որ մինչև հիմա խոսել եք , մի որևէ խելոք , խելացի միտք արտահայտած կաք ՞ , բացի անպատկառությունից , անպարկեշտությունից ու ստախոսությունից ։

Հանգստացեք , տիկին , ձեզ ոչ ոք ոչ մի բանում չի մեղադրում , մեղադրելու են հանցագործության մեջ կասկածվողներին , իսկ միթե ՞ դուք այդպիսին եք ։

Իսկ , եթե այո , ուրեմն անհարկի է ձեր ճղլղոցը և լսող էլ չկա , քանզի 10 միլիոն հայ ատում է ձեզ , նողկում ձեզանից ։ Դուք փոխանակեցիք ձեր երբևէ ունեցած բարոյականության բոլոր արժեթղթերը անսկզբունք ու ստորաքարշ կյանքի հետ ։

Понравилась статья? Поделиться с друзьями: