ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միայնակ մայրը՝ իր երկու անչափահաս երեխաների հետ ապրում է գոմում, առանց հոսանքի ու հարմարությունների

«Միայնակ մայր` Սանդուխտ Արամայիսի Նազարյանը, իր երկու անչափահաս երեխաների հետ 2.և 4 տարեկան երեխաների հետ հայտնվել է դրսում: Նա վարձով բնակվելուց է եղել ք. Մասիս, գ. Խաչպար, 11/7 տանը: Այն վաճառվել է և նրանք չունենալով հնարավորություն վարձակալելու բնակարան, հայտնվել են ուրիշի գոմում, որտեղ չկա ապրելու ո’չ մի տարրական պայմաներ չկա լուսավորություն, կոմունալ ոչ մի հնարավորություն, չունի ոչ դուռ և ոչ էլ լուսամուտ: Այն վտանգավոր է անչափահաս փոքրիկ երեխաների համար , օձ ու կարիճներից, հազար ու մի հիվանդություններից:

Առաջարկում ենք օգնել այս ընտանիքին դուրս գալու անելանելի վիճակից այսպես` հանգանակության միջոցով հավաքել 2000 $ դոլար, որի շնորհիվ կկարողանանք գնել տնակ նրանց բնակվելու համար: Տնակը տեղափոխել Խարբերտի ամառանոցները, որտեղ ձեռք է բերված 600 քառակուսի մետր հողատարածք բարեգործություն նպատակով և տեղադրել այն այնտեղ: Գոնե մի փոքր նորմալ պայմաններում ապրելու համար:

Գոմի տերերը իրենց տվել են կարճ ժամանակ այնտեղից դուրս գալու համար: Հակասանիտարական վիճակի պատճառով անհնար է երեխաներին թեկուզ մեկ օր պահել այտեղ։

Հեռ. 098997103 ԻԴՐԱՄ 265072085»,-նշվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: