Վզիս խաչ կա, գրպանումս էլ զինվորական գրքույկ, դրանով ինձ կգտնեք… Սամվելը, ցավոք սրտի, նախապես գիտեր, թե իրեն ինչ ճակատագիր է սպասվում…
Սամվել Գալստյանն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից է: Սամվելը դպրոցական տարիներին առաջավոր աշակերտներից էր:
Նա ճշմարտասեր և ճշտախոս երիտասարդ էր: Սամվելը բանակ էր զորակոչվել 2020 թվականին ամռանը՝ հուլիսի մեկին:
Նա իր զինծառայության մի մասն անց է կացրել Արցախի Մարտունու զորամասերից մեկում, հետո նրան տեղափոխել են Հադրութ:
Կարճ ժամանակում նա աչքի է ընկնում իր փայլուն կարողություններով ու պատրաստակամությամբ:
Սամվելը հասցրել էր արժանանալ «Մարտական հերթապահություն» և «Գերազանց ծառայություն» կրծքանշանների:
Լինելով համեստ ու գաղտնապահ մարդ՝ Սամվելը շատ բաների մասին լռում էր, չէր պատմում: