Վանեցյանի «Փոզ-Միշ» կուսակցությունը․..Մոբլիլիզացիա չեկիստի շուրջ. Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վանեցյանը ստեղծում է «Փոզ-Միշ» կուսակցությունը․ Դավադիրների մոբլիլիզացիա չեկիստի շուրջ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել։ Կուսակցություն, որը լինելու է ընդդիմադիր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Արդեն իսկ պարզ է, որ մերժված նախկինները Վանեցյանի կերպարով ստեղծում են այսպես կոչված ընդդիմադիր ճակատ, որի գործունեության առանցքում պետության հիմքերի թուլացումն ու բնականոն զարգացման խաթարումն է։ Բազմիցս ենք համոզվել, որ հենց այս ապազգային բանաձևն էլ փորձում կյանքի կոչել իրենց հերոս հռչակած «վոյիններն» ու չեկիստները։

Ուշագրավ է, որ Վանեցյանը քաղաքական միավոր ստեղծելու մասին հայտարարությունն արել է ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում, խոսելով նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին։

«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ

ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը։

Ինչ է ստացվում, ԱԱԾ-ի գեներալը, ռևանշի մոլուցքով լցված, շարքային ԿԳԲ-շնիկին բնորոշ էժանագին եղանակով, սլաքներն ուղղելով դեպի սեփական ժողովրդի կողմից ընտրված վարչապետը, անթաքույց Ռուսաստանին փորձում է լարել ՀՀ իշխանությունների դեմ։ Սա ոչ այլ ինչ է, դավադիր քայլ Հայաստան պետության նկատմամբ։

Ռևանշի փորձերի փոզմիշ լինելուց հետո Վանեցյանը այս անգամ արդեն «Փոզ-Միշ» ֆորմալ տարբերակով է փորձում վնասել ՀՀ իշխանություններին։ Տեղի ունեցող զարգացումներից հետո կարող ենք արձանագրել թերևս հետևյալը։ Մերժվածների ճամբարում կադրային և մտավոր սովն այնքան է սրվել, որ ժողովրդի դեմ ուղղած հիբրիդային պատերազմում որպես գլխավոր հրամանատար ընտրել են Վանեցյանին։

Նույն արևմտամետ կողմնորոշում ունեցող Միշիկը, իր աներոջ և պիցցայակերների միության առաջնորդի հետ, որպես փրկության առաջամարտիկ է տեսնում ռուսական նեղ շրջանակներից սնվող չեկիստին։ Սա է իրականությունը։

«Փոզ-Միշի» առաջնորդն այնքան անհեռատես է, որ քաղաքական միավորը դեռ չստեղծած արդեն իսկ հայտարարում է, որ գործելու է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Վարչապետի դեմ, որն ունի ժողովրդի լայն զնագվածների հզոր աջակցություն։ Այլ կերպ ասած, Վանեցյանն այսօր ուղիղ տեքստով հայտարարեց, որ արդեն կուսակցության առաջնորդի կերպարով պայքարելու է ժողովրդի դեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: