Սրան հաջորդող 2-3 շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից հետո վարակը սկսելու է օրեցօր մարել․ բժիշկ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Հայկ Մանասյան

«Ըստ Առողջապահության նախարարի նոր հաղորդագրության, մի քանի օրից անախտանիշ վարակակիրները չեն պահվելու հիվանդանոցներում, այլ իրենց տներում ինքնամեկուսացվելու են:

Ասեմ, որ սա բերելու է համաճարակի կտրուկ ակտիվացման, որը սպասելի է, ավելին՝ անխուսափելի: Սրան հաջորդող 2-3 շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից հետո վարակը սկսելու է օրեցօր մարել:

Ընդունում եմ, որ սա ծանր ու պատասխանատու որոշում է:

Որպես բժիշկ, ողջունում եմ այս դժվար, բայց անխուսափելի ռազմավարությունը, ու կիսում եմ այս քայլի պատասխանատվությունը՝ որոշումը կայացնողների հետ:
Առաջն Աստված, իմ աթեիստ Նախարար:

Իսկ Դուք սիրելիներս, հեռու մնացեք տարեցներից ու քրոնիկական հիվանդություն ունեցողներից: Ընդամենը 2 շաբաթ: Դժվար ու պատասխանատու 2 շաբաթ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: