Սկեսրայրս գնաց մորգ, ես էլ անընդհատ Գոռին էի զանգում։ Մորգում սկեսրայրս զանգեց, զանգը ներսում լսվեց․․․ ինչ է պատմում անմահացած հերոս Գոռի կինը

Սկեսրայրս գնաց մորգ, ես էլ անընդհատ Գոռին էի զանգում։ Մորգում սկեսրայրս զանգեց, զանգը ներսում լսվեց․․․ ինչ է պատմում անմահացած հերոս Գոռի կինը․․․

«Եթե գյուղից ոչ ոք չգնա, մեկ է, ես գնալու եմ»,-Գոռն է ասել, երբ Ծաղկաբերդի գյուղապետը տեղեկացրել է՝ հավաք է լինելու, բոլորին տանելու են ռազմաճակատ։ Սկզբում ասել են՝ հոկտեմբերի 10-ին են տանելու, բայց պատերազմի հենց առաջին օրն էլ տարան։

Երիտասարդ էր, 24 տարեկան, մեկ տարի է՝ ինչ ամուսնացել էր, ծրագրել էին, թե քանի երեխա պետք է ունենան, ոնց են ապրելու, ինչ է անելու։ Սեպտեմբերի 29-ին ընտանիքը լուր ստացավ՝ Գոռ Հարությունյանը վիրավոր է։

«Ամբողջ օրը Գոռին էինք ման գալիս, բոլոր հիվանդանոցում փնտրեցինք, չէինք գտնում։ Եկանք Գորիս, էլի չգտանք, Գորիսի հիվանդանոցում ասացին՝ նման անունով վիրավոր չունենք։ Հետո կեսրայրս ասաց՝ ողջերի մեջ չգտանք, փնտրենք զոհվածների մեջ։ Գնաց մորգ, ես էլ անընդհատ Գոռին էի զանգում։ Մորգում սկեսրայրս զանգեց, զանգը ներսում լսվեց․․․»,- Գոռի կինը՝ Նելլի Մանվելյանն է պատմում։

Понравилась статья? Поделиться с друзьями: