Սարգիս Գրիգորյանն ու բողոքի ցույցի ևս 5 մասնակից կտուգանվեն 50 հազար դրամով. սոցիալական հեռավորությունը չի պահպանվել

Սարգիս Գրիգորյանն ու բողոքի ցույցի ևս 5 մասնակից կտուգանվեն 50 հազար դրամով. սոցիալական հեռավորությունը չի պահպանվել

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի մասնակիցներից 6-ը տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:

Ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածը խախտելու պատճառով:

Այս հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:

Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ:

Հիշեցնենք՝ բերման ենթարկված 6 անձանց թվում են դերասան Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Միրզոյանը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին:

Բողոքի ցույցի մասնակիցները ռեստորանային ոլորտի, արվեստի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ էին, որոնք պահանջում էին թույլատրել իրենց աշխատել: Նրանց գործունեությունը սահմանափակված է կորոնավիրուսային իրավիճակից ելնելով:

Понравилась статья? Поделиться с друзьями: