Պեչենի, որ կյանք արժեցավ․․․

Պատմում եմ այցելուիս պատմած հաջորդ պատմությունը, որն ինձ համար դժվար է նույնիսկ շարադրելը։

Մի զորամասում զինվորներից մեկը, հավանաբար այդ պահին սովի զգացողությունը մեղմելու համար, ձեռքը մեկնեց ընկերոջ մահճակալի կողքի պահարանին, որի վրա 4 պեչենի էր դրված և կերավ դրանք։

Րոպեներ անց այն զինվորը, ում պատկանում էր այդ պեչենին, նկատեց դրանց անհայտացումը։

-Ուր է՞ պեչենիս, հարցրեց նա։

«Հանցանքը»-ի մեջ բռնված զինվորը անմիջապես խոստովանեց, որ ինքն է կերել։ Սկսվեց լեզվակռիվ։

-Ինչու՞ ես կերել իմ պեչենին։ Դե ուրեմն վաղը կզանգես ձեր տնեցիքին կասես պեչենի ուղարկեն։ Նայիր տես, եթե պեչենին վաղը այստեղ չեղավ, քեզ կխփեմ։

Ականատեսները պատմում են, որ «կխփեմ» բառը պարզապես դուրս էր թռել տղայի բերանից առանց ետին մտքի։ Ամեն դեպքում բառն ասվել էր։

Հաջորդ օրը, լույսը բացվեց ու կարծես բարին էլ հետը եկավ։ Կրքերն արդեն հանդարտվել էին ու մոռացության էր մատնվել նախորդ օրվա միջադեպը, և բոլորը հանգիստ իրար հետ շփվում էին սովորականի նման։

Երբ երեկոն իջավ, զինվորներից մեկը հանկարծ մի կողմ կանչեց նախորդ օրվա պեչենու տիրոջն ասելով․

— Ախպեր, բա դու երեկ ասում էիր, որ կխփես, եթե պեչենին տեղ չհասնի։ Բա դու տղամարդ չես՞։ Տեսար՞ պեչենին չբերեցին։ Եթե տղամարդ ես պետք է խոսքիդ տերը լինես։ Ուրիշ ձև չկա, ախպեր․․․

Րոպեներ չանցած կրակոցը հնչեց և պեչենին կերած զինվորը գետին տապալվեց։

Հաջորդ առավոտյան մի ծանրոց հասավ զորամաս։

Այն բերնեբերան լի էր բազմապիսի պեչենիներով։

ՀԽ-ի նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: