Որ հիվանդությունների հետևանքով մшհերի կտրուկ աճ կգրանցվի որոշ ժամանակ անց․ պարզաբանում է Վահե Տեր-Մինասյանը

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում բժշկագիտության թեկնածու, դոցենտ Վահե Տեր-Մինասյանն ասել է․

-Հայաստանը որդեգրել է վարակակիրների թիվը զրոյացնելու ռազմավարություն: Թեստավորումների և դրական պատասխանների հարաբերակցությունն այսօր մոտ 30 տոկոս է, շատ ավելի ցանկալի կլիներ 5-10 տոկոսի ցուցանիշը: Դրա համար ժամանակ և աշխատանք է պետք բոլոր մակարդակներում։

«Որոշ ժամանակ անց կունենանք այլ հիվանդություններով մահացության կտրուկ աճ». Վահե Տեր-Մինասյան

Նրա կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում բոլոր մասնագիտացումների բժիշկներին պետք է մոբիլիզացնել կորոնավիրուսով վարակված բուժառուներին բուժելու նպատակով. «Մեր բժիշկները հերոսներ են՝ հաշվի առնելով այն պայմաններն ու ֆինանսավորումը, որով աշխատում են: Հատկապես պոլիկլինիկաների բժիշկները խղճուկ աշխատավարձ են ստանում»,- ասել է բժիշկը:

Վահե Տեր-Մինասյանը եթերի ընթացքում հայտնել է, որ այժմ մարդիկ այսօր զգուշանում են պրոֆիլակտիկ բուժզննում անցնել, քանի որ կարող են կորոնավիրուսով վшրшկվել. «Որոշ ժամանակ անց մենք կունենանք այլ հիվանդություններից, օրինակ՝ վերջին փուլի քաղցկեղից, մшհшցության կտրուկ աճ: Սիրտ-անոթային հիվանդները ևս զգուշանում են, չեն գնում հիվանդանոց, սա խնդիր է: Մանկական պատվաստումները վտանգված են, պոլիկլինիկաներում միշտ չէ, որ կանոնակարգված է այդ ծառայությունը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: