Ոստիկանները արագ հայտնաբերել են բնակարանային գողերին՝ «Պատառաքաղին», «Շերեփին» ու «Գդալինը». Նրանցից մեկը կին է

Ոստիկանները արագ հայտնաբերել են բնակարանային գողերին՝ «Պատառաքաղին», «Շերեփին» ու «Գդալինը». Նրանցից մեկը կին է

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Վահան Ա.-ն, 30-ամյա Արտակ Գ.-ն եւ 28-ամյա Աշխեն Ջ.-ն:

Պարզվել է, որ Արտաշատի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, եւ գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժին էր դիմել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Արփենիկ Ղ-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչեւ 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը եւ ննջասենյակները տակնուվրա են արել եւ այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար եւ այլ իրեր։

Նույն օրը Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ եւ Արարատի մարզի ոստիկանների ու քննիչների ճիշտ, օպերատիվ ու քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում եռյակը հայտնաբերվեց։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։ Նրանցից մեկի մականունը, ով մյուսներին ուղղորդողն է եղել, «Պատառաքաղ» է, մյուսը «աթանդա կանգնողն է», ում մականունը «Շերեփ» է, իսկ «գողցողի» մականունն է «Գդալ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: