Ողբերգական դեպք Երևանում. քաղաքապետարանի աշխատակցի գլուխը մնացել է բեռնատարի սեղմակի տակ

Ողբերգական դեպք Երևանում. քաղաքապետարանի աշխատակցի գլուխը մնացել է բեռնատարի սեղմակի տակ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։

Մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր։

Վերջինս աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, ավտոմեքենան էլ ГАЗ C 41R13-1060 մակնիշի 653 ԼՍ 01 համարանիշի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: