«Շտապ Արսեն Թորոսյանը պետք է հրաժարական տա. նա ամենավնասատու մարդն է այս կառավարության». Քոչարյան (Տեսանյութ)

իշխանության վերահսկողությունից դուրս է եկել, և, եթե մինչև կորոնավիրուսի տարածումն արդեն իսկ դրա ծիլերը կային, ապա կորոնավիրուսն այդ տեմպն արագացրեց:

«Հեղափոխությունից հետո, փոխարենը գնային համակարգային աշխատանքի, իրենք մոռացան, արդեն կոմֆորտի զոնայում են գտնվում, ցպահանջ ապրում են»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ, թեև, ըստ Փաշինյանի լոզունգների, ինքը պերմանենտ հեղափոխական է, որը վատ է, սակայն փաստացի դա այդպես չէ։

Քաղտեխնոլոգի փոխանցմամբ՝ իշխանությունն իր սխալ քայլերի արդյունքում եկել հասել է այնտեղ, որ բացի իրենից՝ կասկածում են ամեն մեկին, անգամ՝ իր հետ քայլածներին, և դավաճաններ կանվանի նաև այն մարդկանց, որոնք որոշեն, օրինակ, դուրս գալ ԱԺ «Իմ քայլը» դաշինքից։

«Ես սպասելու եմ այն պահին, երբ դավաճաններն իր շրջապատում ավելի շատ լինեն, քան ոչ դավաճանները։

Ի դեպ՝ նա նախանշեց նաև դրա հավանականությունն ու ժամկետները, երբ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ինքը միայնակ խաղացող է եղել, իսկ դա նշանակում է, որ ինքը ենթադրում է՝ կարող է միայնակ մնալ ու գնալ մինչև վերջ։

Ավելի վաղ էլ գրել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայությանն էլ հրահանգի սատանաներ փնտրել հենց »Իմ քայլում»»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ չբացառելով արտակարգ ներքաղաքական զարգացումներն ու արտահերթ ընտրությունները:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

bavnews.am
Понравилась статья? Поделиться с друзьями: