Շիրակում ԲԳՎ ծրագրից օգտվող առաջին ընտանիքներն արդեն տնավորվել են

Երկար տարիներ տնակում ապրած Գրիգորյանները նոր տուն ունեն: Հետերկրաշարժյան տարիները տնակային անհարմար պայմաններում Գեղեցիկ Գրիգորյանը մեծացրել է իր զավակներին, ամուսնացրել, և այսքան տարի անց նոր միայն նրանց կյանքում էլ լուսավոր էջ բացվեց. պետական ծրագրի աջակցությամբ նրանք ի վերջ սեփական տան տեր դարձան:

Ծրագիրը նոր է գործարկվում, և Գրիգորյանների ընտանիքն առաջինն է, որ օգտվում է ծրագրից: Ծրագրի շրջանակներում նրանց ընտանիքին որոշակի գումար է տրամադրվել՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակարանների շուկայական գնային միջին ցուցանիշը:

Գրիգորյաններն էլ ընտրել են իրենց համար բավականին համար մի տուն, որը ժամանակին կառուցել է իրենց համագյուղացինև թողել, հեռացել երկրից: Նրանք կապ են հաստատել իրենց համագյուղացու հետ և համաձայնության գալով՝ գնել նրա տունը:

Գեղեցիկը անհավանական ու հեքիաթային է համարում տեղի ունեցածը, քանի որ տուն չունենալու հետ կապված բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել ընտանիքի բոլոր անդամները: Ներկայումս նրանք իրագործելու բազմաթիվ նպատակներ ունեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: