Շատերը կասեն , արդեն աղետի մեջ ենք: Այո , բայց , եթե ռազմական հեղաշրջումը տեղի ունենա , մենք կհայտնվենք… Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը գրել է.

Нет описания фото.

Անկախ նրանից,թե որքան չեք սիրում այս իշխանությանը , կամ նույնիսկ ատում եք , բանակն իրավունք չունի խառնվելու ներքաղաքական պրոցեսներին: Դա աղետալի հետեևանքներ է ունենալու: Շատերը կասեն , արդեն աղետի մեջ ենք: Այո , բայց , եթե ռազմական հեղաշրջումը տեղի ունենա , մենք կհայտնվենք բանանային երկրների շարքին իր հետեևանքներով:
Եթե ՀԶ ԳՇ անառարկելի ապացույցներ ունի , որ մենք պատերազմը պարտվել ենք անձամբ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ գործողությունների արդյունքում , ապա ես , որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ , որպեսզի այդ ապացույցները ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հրապարակվեն եվ հանրայնացվեն , որից հետո ՀՀ քաղաքացին իր վճռական խոսքը կասի:
Понравилась статья? Поделиться с друзьями: