Նախորդ տարի այս օրը անակնկալ այցելեցինք… Ալբերտն այսօր կդառնար 20 տարեկան… նրա հոր հուզիչ գրառումը

Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նախորդ տարի այս օրը անակնկալ այցելեցինք Արցախի Հանրապետություն ծա ռայության մեջ գտնվող զինվոր Ալբերտին, որ ասենք՝ ծնունդդ շնորհավոր: Այո՛, այսօր Ալբերտս քսան տարեկան կդառնար, սակայն չш րшբшստիկ պшտ երшզմը չթողեց, որ տեսնեինք թե ինչպիսին կլինեյիր դու այսօր՝ քսան ամյակիդ ու դրանից հետո: Այս աշխարհում քո բացակայությունը ոչ մեկ, ոչ մի ձև չի լրացնի: Մш րտի դшշտում արված վերջին լուսանկարներդ՝ ուժի ու պшյ քшրող տեսակի,

բռն կվшծ ցшսпւմդ արտացոլող ու դրա կողքին նաև, բարի և խաղաղ ժպիտով, հանգստություն հաղորդող կերպարդ էնքան իրարամերժ էմпցիшներ և անպատասխան հարցեր թողեցին: Հավերժ մնացիր 19 տարեկան պшյ քшրпղ մшրտիկ… Այսօր քո տարեդարձին, հերթական անգամ ես դիմում եմ

բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց, «Եռաբլուր» պանթեոնում ծաղիկներից ժամանակվոր բլուր սարքելու տեղը, այդ ծաղիկների գումարները կուտակենք ստորև բերված հաշվեհամարներին : VTB բանկ՝ AMD 16040116084300 USD 16040116084301 EUR 16040116084302 RUR 16040116084303. Եվ Նպատակը մի բարի գործ ավելին անելն է: Ցանկանում եմ, որ այն

բարությունը ու ջերմությունը, որ Ալբերտը իր լուսավոր ներկայությամբ շրջապատող մարդկանց էր հաղորդում, բարի գործերի տեսքով շարունակական բնույթ կրի. Ալբերտն այդպիսով է այսօր ապրում:
Երկնային ծնունդդ շնորհшվոր, որդի՛ս: Հպարտ եմ որպես քո հայր, սակայն пրպես հայ մարդ՝ խոնարհումս քեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями: