«Ձեզ բացակա չենք դնի». Մորը չեն կшրողանում համոզել, որ այս հողը տղայից թանկ էր, մայրնը ատ ում է հողը, որ տղային իր գիրկն առավ…

Մորը չեն կարողանում համոզել, որ այս հողը տղայից թանկ էր, մայրնը ատ ում է հողը, որ տղային իր գիրկն առավ…

«Ձեզ բացակա չենք դնի». Արսեն Վրեժի Գրիգորյան. Մորը չեն կարողանում համոզել, որ այս հողը տղայից թանկ էր, մայրնը ատ ում է հողը, որ տղային իր գիրկն առավ առանց մտածելու, որ դեռ շատ շուտ էր նրա համար, որ նա դեռ շատ անելիքներ ու կիսատ թողած գործեր ուներ, որ նա դեռ պիտի ապրեր: Մեր նորօրյա հերոսն Արսեն Գրիգորյանն է: Նա հավերժացավ

սեպտեմբերի քսանյոթի գիշերը: Վճռական էր տրամադրված, կամքի ուժ ուներ հաղթելու համար… ու հաղթեց: Գրիգորյանների ընտանիքը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից տարիներ առաջ տեղափոխվել ու բնակություն էր հաստատել Մարտակերտ քաղաքում: 2001թվականի հունվարի տասներեքին ծնվել է Վրեժ և Զարինե

Գրիգորյանների միջնեկ որդին՝ Արսենը: 2007-2019թթ.-ին Արսենը սովորել է Մարտակերտի Վ. Բալայանի անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցում: 2019թ.-ին՝ դպրոցը ավարտելուց հետո հուլիս ամսին զորակոչվել է բանակ՝ ժամկետային ծառայության: Արսենը մեծացել է հայրենասերի ընտանիքում: Հայրը հետшխ ույզ է, տղան որոշել էր շարունակել հոր գործը, ցա վոք, ճակատագրի

բերումով կիսատ մնաց: Սպորտ շատ էր սիրում դեռ փոքր տարիքից, նա ուզում էր դառնալ ՆԶՊ և ֆիզկուլտուրայի մասնագետ: Ընկերների նկարագրմամբ Արսենը հանգիստ, հոգատար, շատ բարի տղա էր: Պшտ երազմի ժամանակ զանգահարել էր ու ասել. «Ողջ կմնաք, մենք լիքը անելիք ունենք», բայց մш հը այցի եկավ հենց Արսենին: Արսենը օժտված էր մարդկային ամենաբարձր վեհ գաղափարներով: Միջոցառումների

ընթացքում գեղեցիկ կենացներ էր ասում՝ հերթով մեծարելով և գնահատելով իր շուրջը հավաքված անձանց: Փոքր ժամանակ սիրում էր խաղալ տանկերով, ինչքա՞ն շատ խաղալիքներ ուներ, որոնց գերակշռող մասը տшն կերն էին և զինվորները: Նա սիրում էր խոսել հերոսներից, մեծարում և հպարտանում էր Մոնթեով: «Արսենը հայրենիքի իրական զինվոր էր»,- ասում է Արսենի հոր մшր տական ընկերոջ կինը՝ Անժելան: Արսենին

բոլորը որպես լուսավոր անհատականություն են հիշում: Անցյալով չեն խոսում նրա մասին, բայց նաև չեն հավատում, որ այլևս չեն տեսնելու նրա ժպիտը, աչքերը, չեն լսելու նրա ձայնն ու կատակները: Արսենը ուներ մարդկային լավագույն հատկանիշները. եթե նվիրվում է 1-ին, եթե շփվում էր մեկի հետ՝ ապա անկեղծորեն: Նրա հոգու մարմնավորումը մարդասիրությունը և հայրենասիրությունն էր: Նա ծնվեց հայրենիքի համար ու այժմ էլ հայրենիքինն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: