Մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ընկանք մեջը. ձնահյուսից հրաշքով փրկված զինծառայողը պատմում է դեպքի մասին

Մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ընկանք մեջը. ձնահյուսից հրաշքով փրկված զինծառայողը պատմում է դեպքի մասին

Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, խրամատների մոտ։

Այս մասին NEWS.am-ին պատմեց ձնահյուսի տակ մնացած չորս զինծառայողներից միակ ողջ մնացած պայմանագրային զինծառայող Համլետ Միրզոյանը։

Նշենք, որ Համլետ Միրզոյանը քիչ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից. ասաց՝ իրեն արդեն լավ է զգում. «Ամբողջ մարմինս ճմռած է եղել։ Ինչքան էլ պատմեմ, թե ինչ եմ զգացել, կամ այդ պահին ինչ եմ արել, չեք պատկերացնի»։

Նա պատմեց, որ իրենք մնացել են ձյան շատ հաստ շերտի տակ, և  չեն կարողացել դուրս գալ.

«Դիրքերից զորամաս էինք իջնում։ Ձնահյուսը վերեւից չի թափվել, այլ մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ու մենք ընկանք մեջը։

Ինչքան գոռում էինք՝ արձագանք չկար, արդեն հույս կորցրել էի, ու մեզ գտան։ Իմ գոռոցներից ինձ գտան։ Շատ խորն էր ձյան շերտը, չէինք կարողանում բարձրանալ»։

Հարցին՝ ե՞րբ է ինքը պատրաստվում վերադառնալ ծառայության, ասաց, որ չի շարունակելու ծառայությունը.

«Չէ, չէ ի՞նչ շարունակել, դուրս եմ գալու, սիրտս չի տանի, շատ մոտ ընկերներիս եմ կորցրել, հիասթափված եմ շատ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: