Մամ ջան, լավ եմ, սաղ լավ ա, հնարավորա մի քանի օրով գամ տուն մամ ջան․․․ մերս, կամանդիրնա զանգում, տենամ ինչա ասում էլի կզանգեմ

֊Մամ ջան, լավ եմ, սաղ լավ ա, հնարավորա մի քանի օրով գամ տուն մամ ջան։ Իջնեմ չաստ, հեռախոսս դնեմ զարյադկի կզանգեմ մամ ջան։ ֊Լավ Հակ ջան, կզանգես անպայման սպասում ենք տղես ֊Լավ մերս, կամանդիրնա զանգում, տենամ ինչա ասում էլի կզանգեմ ֊Լավ տղես, ուշադիր կլինես, կզանգես …

«Նահանջ հրամանի ժամանակ վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին ու զինակից ընկերոջը։ Այդ պահին ԱԹՍ֊ը ոչնչացրել է Հակոբի տանկը…»֊ պատմել են զինակից ընկերները։ Երևի զգում էր, թե ինչ է լինելու իր հետ։ Մի նամակ ու իր գլխարկը տվել էր ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը… …

Մեր տանկիստ հերոսը, մեր Բեկը (նրան այդպես պապն ու տատն էին անվանում) նոր էր վերադարձել «ԿՈՎՍԿԱՍ 2020» զորավարժություններից ու օդանավակայանից միանգամից մեկնել մարտի դաշտ՝ հերոսանալու, անմահանալու։ Հակոբ Մանթաշյանը պատվով կատարել է իր առջև դրված առաջադրանքները։ Անմնացորդ նվիրվել է հայրենիքին (Ինչպես երդվել էր երդման արարողության ժամանակ)։ Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում բոլոր հաղթանակների, ստացած մեդալների ու պատվոգրերի մասին։

«Հերոս չեն դառնում Հերոս ծնվում են… Պայքարելը, հաղթելը, հերոսանալը, հայրենասիրությունը, նվիրվածությունը, ընկերոջ համար առավելը անելը նրա բնավորության յուրօրինակ գծերն էին, նա այդպես ծնվել էր, դաստիարակվել և ապրում էր։ Կյանքը հայրենիքին տվեց, բայց հայրենիքը նրա կյանքի կարիքը ունի… Նրա պես Զինվորի, զավակի, ընկերոջ, նրա անկատար մնացած նպատակների ու երազանքների կարիքը ունի…

Միասին մի կյանք ենք ապրել, մի կյանք՝պլանավորել, բայց գերադասեց Հայրենիքը ամեն ամենից, պլանավորածից էլ, վերադառնալու խոստումից էլ… Իմ լավագույն, իմ անկեղծ, իմ հոգատար, իմ ամենամտերիմ Ընկեր, մեր Հերոս և հավերժ Զինվոր, Քեզ բացակա չենք դնելու…»֊ գրել է իր էջում Հակոբի դասընկերուհին։

Հակոբը Նեղվում էր, երբ տեսնում էր, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը տխուր էր։ Ամեն կերպ փուրձում էր բարձրացնել նրանց տրամադրությունը։ Ու դա նրա մոտ շատ լավ էր ստացվում։ Մեծ նպատակներ ուներ։ Բանակից վերադառնալուց հետո պետք է շարունակեր ուսումը։ Որոշել էր ընդունվել ՀՊՏՀ։

Понравилась статья? Поделиться с друзьями: