ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականը՝ Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը հերքել է այսօր շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Կապանի հիվանդանոցում հոսպիտալացվել են կորոնավիրոսուվ հիվանդներ։ Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ ՉԿԱՆ!!!
Հերթական կեղծ լուրի հերքումը !!! Չե՞ք կարծում որ ստերը հատուկ են տարածում, որ դուք խուճապի մատնվեք:

Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։

Պաշտոնապես հայտնում ենք ,որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: