Հիվանդանոցի մոտ 75֊80 տարեկան մի տղամարդ անդադար ինչ֊որ բան է մրմնջում․․․ Լսում եմ՝ հայհոյում է, աղոթում․․․

Հիվանդանոցի մոտ 75֊80 տարեկան մի տղամարդ անդադար ինչ֊որ բան է մրմնջում․․․ Լսում եմ՝ հայհոյում է, աղոթում․․․
Կարինե Հարությունյանը գրում է․
Հիվանդանոցի մոտ ճաքճքած ու տարիքի հետ արդեն իսկ սմքած շուրթերով 75֊80 տարեկան մի տղամարդ անդադար ինչ֊որ բան է մրմնջում։ Դեմ֊դիմացս է նստած. սառած հայացքն ինձ վրա է, բայց ինձ չի տեսնում՝ վերացած ամեն ինչից ու կենտրոնացած մեկ բանի վրա դողացող շուրթերով ինչ֊որ խոսքեր է ասում։ Մատներն է ճտճտացնում, աջ ոտքի թաթը նյարդային արագ֊արագ շարժում։ Մոտենում, կողքն եմ նստում։ Չի նկատում։ Լսում եմ՝ հայհոյում է, աղոթում, բայց կցկտուր բառերով, հաճախ «խնդրում եմ, խնդրում եմ» ու «թուրք շներ, ես ձեր…» ասելով։ Հարցնում եմ՝ ամեն ինչ լա՞վ է։
֊Վիրավոր թոռանս կրակի տակից հանած ու էդ ընթացքում ծանր վիրավորում ստացած զինվորին են վիրահատել, սպասում եմ ուշքի գա… Աստված ձայնս պիտի լսի, մեզ պարտքով չթողնի նրա ծնողների առաջ։
Չերկարացնեմ՝ վիրահատությունը հաջող է անցել, զինվորը փրկվել է։ Պապին ասում է՝ թոռն իրեն պատմել է, ինքն էլ հետքերով գնացել ու գտել էդ զինվորին։ Պապին տանը ոչ ոքին չէր ասել էդ մասին, սպասում էր՝ զինվորի վիրահատությունն ավարտվի, որ նոր մյուսներին ասի, չանհանգստանան տանեցիները, իսկ իր անհանգստությունը՝ հեչ…
Ասածս ինչ է՝ աղոթքով, հայհոյելով, ատամները սեղմած, իրար վրա հենվելով հիմա, առավել քան երբևէ, ուժեղ լինել է պետք։
Понравилась статья? Поделиться с друзьями: