Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տոնի Տյառնընդառաջ անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:

Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր, այդ իսկ պատճառով փետրվարի 13-ին, բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից հետո, կկատարվի նորապսակների օրհնության հատուկ կարգ:

 Տեսանյութը՝ Առաջին լրատվականի
Понравилась статья? Поделиться с друзьями: