Համեստ Ժայռը․․․ Ինքը շատ տեղերում հրամանատար եղավ, բայց իր սիրտը մնում էր մի տեղում, որտեղ էլ փայլեց որպես հրամանատար․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․

Համեստ Ժայռը
Վահագին ճանաչում եմ արդեն 23 տարի։ Երբ առաջին օրը ոտք դրեցի Վ.Սարգսյանի անվան ՌՀ Վահագնը և իր համակուրսեցի նորավարտ մի քանի լեյտենանտներ նշանակվել էին դասակի հրամանատարներ։ Մեզ շատ էին տանջում առաջին օրվանից, հետախույզի ծրագրով էինք անցնում նախնական պատրաստությունը։ Վահագնը միշտ բացատրում էր ամհն քայլի իմաստը։ Հետո շատ առիթներ եղան, որ մեր հրամանատարի հետ ընկերություն անենք։ Ինքը շատ տեղերում հրամանատար եղավ, բայց իր սիրտը մնում էր մի տեղում, որտեղ էլ փայլեց որպես հրամանատար։ Ենթակաները ամեն ինչում հենվում էին իր վրա որպես հայր։ Համեստագույն նվիրյալ ու խելացի զինվորական։ Փառք քեզ եղբայր։
Понравилась статья? Поделиться с друзьями: