Կենդանակերպի նշանների վարկանիշն ըստ իրենց ադեկվատության. ուզո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը

Ո՞վ ձեզ առաջինը կսպանի

Մենք բոլորս երբեմն կորցնում ենք համբերությունը, չափազանց բարկանում։ Ոմանց մեջ նույնիսկ ծնվում են վտանգավոր մտքեր, որոնք կարող են նրանց մեղադրյալի աթոռին հասցնել։

Մտովի պատկերացնում ես, որ դանակի շեղբը հինգ, եթե ոչ տասն անգամ խրվում է քեզ վիրավորողի մարմինը։ Ու ինչ հաճույք է նրան արնածոր տեսնելը։

Ձեզ բոլորովին դուր չի՞ գալիս այդ տեսարանը։ Նշանակում է դուք պատկանում եք կենդանակերպի նշանների քիչ թե շատ ողջամիտ, իմպուլսիվ մարդասպանության անընդունակ ներկայացուցիչների թվին։

Այդ դեպքում ո՞վ է ընդունակ դրան։ Ստորև բերված վարկանիշային աղյուսակը կբացահայտի։

12․Խեցգետին

Դուք մեծ սիրտ ունեք և ընդունակ եք մտնելու ուրիշի դրության մեջ։ Ձեզ անհնար է հունից հանել։ Հետևաբար իմպուլսիվ մարդասպանությունը ձեր ոճը չէ։ Դրա համար չափազանց բարի եք։

11․Ձկներ

Միակ չար արարքը, որին ընդունակ եք բարկության պահին անելու, գինու շիշը միանգամից դատարկելն ու ձեր զգացմունքները բառերով դուրս հորդեցնելն է։ Ընդունակ եք մարդ սպանելու միայն ձեր կշտամբանքներով ու տրտնջոցով։

10. Կշեռք

Ձեր հոգում իշխում է ներդաշնակությունն ու խաղաղությունը։ Չեք սիրում հապճեպ որոշումներ ընդունել կամ չմտածված քայլեր անել։ Նախքան գործելը ծանրութեթև եք անում ամեն ինչ։ Իմպուլսիվ մարդասպանությունը ձեր ոճը չէ։

9․Ցուլ

Ցուլերը պերֆեկցիոնիստներ են։ Դա այն պատճառներից մեկն է՝ ինչու դուք ընդունակ չեք մարդ սպանելու։ Եթե ուզենաք ինչ-որ մեկին սպանել, կատարելության հասնող մարդասպանություն կգործեք։

8․Այծեղջյուր

Ինքնավերահսկողությունն ու հուզական սառնությունը ձեր հաղթաթուղթն են։ Մարդասպանությունը, առավել ևս բորբոքված վիճակում, թույլ և անկազմակերպ մարդկանց արարք է։ Իսկ դուք այդպիսին չեք։ Նման քայլի դիմելու դեպքում դա կանեք սառը գլխով և մաքուր սրտով։

7․Առյուծ

Առյուծները փոքր-ինչ անհավասարակշիռ են և հակված են ամեն ինչ չափազանց դրամատիկ դարձնելու, սակայն իմպուլսիվ սպանության ընդունակ չեն։ Բացի դրանից, սպանությունը մի բան է, որի մասին բարձրաձայն չեն ասում, իսկ Առյուծներն անչափ սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Անգամ եթե Առյուծն ընտրի այդ ճանապարհը, կգերադասի սերիական մարդասպանի դերը։ Ապա պատկերացրեք նորությունների վերնագրերը։

6․Աղեղնավոր

Եթե փնտրում եք զգացմունքային որոշում ընդունող հախուռն անձնավորության, ուշադրություն դարձրեք Աղեղնավորի վրա։ Աղեղնավորն ապրում է «Ավելի լավ է ներողություն խնդրել, քան թույլտվություն» կարգախոսով։  Հենց նրա՛ն կհայտնաբերեք դանակը ձեռքին, հանցանքի վայրում։

5․Կույս

Կույսերը երկդիմի են։ Հանդարտության քողի տակ թաքնվում է չար ու վտանգավոր անձնավորություն։ Չափազանց մի նեղեք նրանց, քանի որ նրանց խայթոցը շատ ցավոտ կարող է լինել ու նույնիսկ մահացու։ Մարդասպանություն կատարելու դեպքում կարող են որոշ ժամանակ խուճապի մատնվել, բայց հետո կվերագտնեն իրենք իրենց։ Նման իմպուլսիվ արարքի ամբողջ պատասխանատվությունը բնականաբար կընկնի զոհի վրա։

4․Ջրհոս

Ջրհոսները շատ անկանխատեսելի են։ Երբեք չեք իմանա, թե որ կողմը ձեզ ցույց կտան՝ լուսավո՞րը, թե՞ մութը։ Եթե Ջրհոսի զայրույթի պահին հայտնվեք նրա ճանապարհին, կարող եք հանգիստ հրաժեշտ տալ սեփական կյանքին։

3․Խոյ

Խոյը «տաքարյունություն» բառի հոմանիշն է։ Այս տաքգլուխներն աջուձախ շրմփացնում են։ Արժե նրանցից զգուշանալ և բարկության պահին մեջքով չկանգնել, հակառակ դեպքում թիկունքից հարված կստանաք։

2․Կարիճ

Կարիճները չեն մտածում, նրանք գործում են։ Ընդ որում, մեղքը հանգամանքների, արևի բոցկլտումներ, աշնանային դեպրեսիայի վրա են գցում, միայն թե իրենց ոչ ոք չմեղադրի դյուրաբորբոքության ու անզիջողության համար։ Լուրերով դաժան մարդասպանության մասի՞ն եք լսել․համոզված եղեք՝ Կարիճի ձեռքի գործն է։

1․Երկվորյակներ

Երկվորյակների զոհն անգամ չի կռահում, որ իր ազգանունը շուտով կհայտնվի մահախոսականում։ Երկվորյակները հմայիչ են, շրջահայաց, քաղաքավարի։ Անհնար է հավատալ, որ նրանք ընդունակ են մարդասպանության, բայց ավաղ, այդպես է։ Նրանք իրենք էլ չեն ենթադրում, որ կարող են մարդ սպանել։ Բայց նրանց Երկվորյակներ կասեն․ երկդիմի անձնավորություններ։ Այսօր նրանք երջանիկ են ձեզ տեսնելու համար, իսկ վաղը ձեր սպանությունը միակ բանը կլինի, որ նրանց կհանդարտեցնի։

Понравилась статья? Поделиться с друзьями: